ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ստեփանակերտում ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը

Ստեփանակերտում ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը
25.12.2020 | 16:25

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար՝ նշելով, որ ապամոնտաժվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած ամանորյա միջոցառումների համար տեղադրված տոնածառը։

Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ: Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք: Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»։

Դիտվել է՝ 7095

Մեկնաբանություններ